AM
17 Օգոստոս 2010 - 08:18 AMT

Լուկաշենկոն ՎՈՒԱՄ-ում կարող է փոխարինել Յանուկովիչի՞ն

Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուի` Վրաստան կատարած այցը կարող է ազդել հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքական իրադրության վրա: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և նրա մոլդավացի գործընկերը որոշել են նոր կյանք հաղորդել ՎՈՒԱՄ-ին` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի դաշինքին, որը Մոսկվան համարում է «հակառուսական»: ՎՈՒԱՄ-ին միանալու առաջարկ արվելու է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Սահակաշվիլին նրան հրավիրել է այցելել Վրաստան:

Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել ՎՈՒԱՄ-ի վերածնունդին ուղղված ջանքերը, որը ստեղծվել է 1999-ին: Վերջին տարիներին այդ դաշինքը ճգնաժամ է ապրում: Բավական է ասել, որ վերջին անգամ քառյակի նախագահները հանդիպել են 2007-ի ամռանը: Սակայն հիմա Գիմպուն և Սահակաշվիլին պայմանավորվել են ԳՈՒԱՄ-ին նոր կյանք հաղորդել:

Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն, ՎՈՒԱՄ անդամները «ոչ մի վայրկյան չեն դադարեցրել դաշինքի զարգացման ուղիների որոնումը: Կազմակերպությունը կենդանի է: Բոլոր երկրների կողմից շահագրգռվածություն կա ստեղծել հարավային տրանսպորտային միջանցք, Ադրբեջանից Վրաստանի տարածքով էներգակիրների փոխանցում, զբոսաշրջային նախագծեր և այլն»,- ասել է Վաշաձեն: Նրա խոսքերով, «քառյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները կհավաքվեն աշնանը Նյու Յորքում ՎՈՒԱՄ գագաթնաժողովի ամսաթիվը և օրակարգը որոշելու համար: «Ամենայն հավանականությամբ այդ գագաթնաժողովը կկայանա մինչև ընթացիկ տարվա վերջ»,- ասել է Վաշաձեն: