AM
18 Օգոստոս 2010 - 07:17 AMT

«Արցախ Ֆոնդ» (Լիբանանի Հանրապետություն) կազմակերպությունը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանի` օգոստոսի 18-ին ստորագրած հրամանագրով «Արցախ Ֆոնդ» /Լիբանանի Հանրապետություն/ կազմակերպությունը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով` սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: