AM
18 Օգոստոս 2010 - 08:03 AMT

Բակո Սահակյանն այցելել է «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում տեղակայված «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար:

Երկրի ղեկավարը ընդգծել է պաշտպանության բանակի հովանու ներքո կազմակերպվող նման ճամբարների կարևորությունը՝ այն համարելով երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության և հայրենասիրական դաստիարակության կարևոր միջոցներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: