AM
23 Օգոստոս 2010 - 12:12 AMT

Բաքվում պահանջում են փակեկլ Ռուսաստանի դեսպանատունը

Բաքվում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել, որի ընթացքում հակառուսական կոչեր են հնչել: Մասնակիցները «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» և «Մարդու իրավունքների և ազատության պաշտպանության միություն» կազմակերպությունների անդամներն էին: Նրանք բանաձ են ընթերցել, որում ամփոփել էին իրենց պահանջները:

Բանաձևում նշվել է, որ Ռուսաստանին պետք է հայտարարեն Ադրբեջանի համար ոչ ցանկալի պետություն: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են Ռուսաստանին հեռացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից, դադարեցնել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան գործունեությունը, և թույլ չտալ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի սպասվող այցն Ադրբեջան:

Քանի որ բողոքի ցույցը համաձայնեցված չէր Բաքվի իշխանությունների հետ, քաղաքի ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել մոտենալ ՌԴ դեսպանատան շենքին, սակայն պայմաններ են ստեղծվել, որպեսզի բանաձըն ընթերցվի: Ցույցը կազմակերպվել էր ի նշան ռուս-հայկական ռազմական համագործակցության դեմ բողոքի:

Օգոստոսի սկզբին ՂԱԿ-ն արդեն պահանջել էր Ադրբեջանի իշխանություններից` Բաքվում փակել ՌԴ դեսպանատունը: ՂԱԿ հայտարարության մեջ ասվում էր, որ կազմակերպությունը կիրառելու է «ամեն միջոց», որպեսզի Բաքվում փակվի ՌԴ դեսպանատունը, իսկ Ռուսաստանի նախագահին ու վարչապետին հիշեցնում էին, որ Ադրբեջանում ապրում է 100 հազ. ռուս: