AM
26 Օգոստոս 2010 - 13:58 AMT

ՀՀ կառավարությունը կանոնակարգելու է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների նշանակման և ազատման ու պաշտոնավարման ժամկետները

Կառավարության հավանությանն են արժանացել «Դիվանագիտական ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ Դրանք ուղղված են ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների նշանակման և ազատման ու պաշտոնավարման ժամկետները կանոնակարգելուն, արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմը պարզեցնելուն, դիվանագիտական աստիճանների դերը վերաարժևորելուն և դիվանագիտական նոր աստիճաններ սահմանելուն, ռոտացիայի ժամկետները վերանայելուն, դիվանագետների սոցիալական վիճակը բարելավելուն և այլն։