AM
28 Օգոստոս 2010 - 06:33 AMT

Քոնրադ Բերնս. Սենատը չպետք է հապաղի Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցում

«Սենատը չպետք է հապաղի Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցում»,- կարծում է նախկին սենատոր Քոնրադ Բերնսը: Նրա կարծիքով, Սենատի կողմից Բրայզային այդ պաշտոնում հաստատելը Օբամայի համար կդառնա «ներողությունների շրջագայություն», որը նախաձեռնվել էր Օբամայի կողմից անցյալ տարի մահմեդական երկրներ կատարած այցելության ժամանակ: Այդ շրջագայության ընթացքում Օբաման փորձում էր ձեռք բերել մահմեդական աշխարհի օգնությունը Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների հանդեպ ԱՄՆ գործած նախկին սխալներն ընդունելու դիմաց:

Միաժամանակ լրագրող Մարկ Թեփսքոթը գրում է սենատորի հայտարարության վերաբերյալ Ամերիկայի Հայ դատի հանձախմբի (ANCA) սուր արձագանքի մասին: Ինչպես պարզվել է, նախկին սենատորն աշխատում է Gage Business Consulting ընկերությունում, որը հիմնվել է մարդու կողմից, ով Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկի` Silk Way Holding-ի գլխավոր խորհրդականն է: Այդ ընկերությունը, տեղեկությունների համաձայն, կասկածելի կապեր ունի Ադրբեջանի նախագահի հետ: ANCA-ն կարծում է, որ նախագահ Ալիևը շահագրգռված է նրանում, որ Ադրբեջանում նշանակվի իր կլանին մոտ դեսպան: Հենց այդ պատճառով նախկին սենատորի գործատու և Ալիևների ընտանիքի գործընկեր Լեո Ա. Ջակոմետտոն նույնպես շահագրգռված է Բրայզայի նշանակման մեջ և ԶԼՄ-ում դիվանագետի օգտին հրապարակումներ է տարածքում:

Քոնրադ Բերնսի խոսքերով, «ANCA-ն հստակ օրակարգ ունի` ընդդիմանալ այն ամենին, ինչ կապված է Ադրբեջանի հետ: Ես խորհրդականի պաշտոն եմ զբաղեցնում ոչ միայն Gage Business Consulting-ում, այլ նաև մի շարք ընկերություններում, որոնցից մեկը գործնական շահեր ունի Հայաստանում: Բայց ես Gage Business Consulting-ի խորհրդականն եմ և ոչ թե աշխատակիցը և չեմ ներկայացնում Silk Way Holding-ը, Հայաստանը խորացնում է իր կապերը Ռուսաստանի հետ, իսկ ԱՄՆ-ն, ելնելով իր ազգային շահերից, պետք է աշխատի Ադրբեջանի հետ»,- ասել է Բերնսը:

Silk Way Holding-ը կազմված է 23 ընկերություններից, ունի տասնյակ մլն եվրո կապիտալ և 3000 աշխատակից: Տեղեկությունների համաձայն, այն ղեկավարում է Իլհամ Ալիևի աղջիկը` 21-ամյա Արզու Ալիևան: