AM
1 Սեպտեմբեր 2010 - 07:18 AMT

Կանատ Սաուդաբաևը երկարացրել է Անջեյ Կասպրշիկի մանդատը

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը երկարացրել է ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան կարգավորման գծով անձնական օգնական Անջեյ Կասպրշիկի մանդատը:

Ինչպես հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանը մշտապես հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի գործընթացին և սատարում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված համանախագահների ջանքերին: