AM
5 Սեպտեմբեր 2010 - 13:04 AMT

ԱՄՆ-ն հրաժարվել է մասնակցել Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

ԱՄՆ օդային ուժերը չեն մասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին, որոնք նախատեսվում են այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին ասվում է Անկարայում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է ԶԼՄ-ների տեղեկատվություններն այն մասին, որ ԱՄՆ-ն չի մասնակցելու զորավարժություններին այն պատճառով, որ դրանց հրավիրված չէ Իսրայելը:

«ԱՄՆ-ն չի մասնակցի «Անատոլիական արծիվ» զորավարժություններին, քանի որ այս տարի ամերիկյան զորքերն արդեն մասնակցել են երկու զորավարժությունների Թուրքիայի տարածքում և մեր առջև այլ խնդիրներ են ծառացած»,- ասվում է հայտարարությունում;

Անցյալ տարի Թուրքիան չեղյալ էր համարել «Անատոլիական արծիվ» զորավարժությունները, որը դիտարկվել էր որպես այդ զորավարժություններից Իսրայելին բացառելու միջոց, հաղորդում է World Bulletin-ը;