AM
6 Սեպտեմբեր 2010 - 08:40 AMT

Պիտեր Սեմնեբի. ԵՄ-ին մտահոգում են վերջին միջադեպերը ճակատային գծում

Եվրամիությանը մտահոգում են վերջին միջադեպերը ճակատային գծում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Եվրոպացի դիվանագետը չցանկացավ մեկնաբանել այն փաստը, որ զոհված ադրբեջանցի զինվորի դիակը գտնվում է հայկական կողմի մոտ: «Մեզ մտահոգում են վերջին միջադեպերը ճակատային գծում: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, ապա կան այլ հումանիտար կազմակերպություններ, որոնք զբաղվում են այդ հարցով: Քանի դեռ այդ հարցը լուծում չի ստացել, ես այն չեմ մեկնաբանի»:

Նա նաև նշեց, որ մտադիր է Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել ղարաբաղյան հարցը: «Մենք հուսով ենք, որ ԵԱՀԿ համանախագահները կաջակցեն մեզ և խթան կհանդիսանան խաղաղապահ գործունեության համար»,-ասել է Սեմնեբին, հաղորդում է Day.az-ը: