Այսօր մենք ամբողջական տեղեկատվություն չունենք Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման բովանդակության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սաբանչի համալսարանի փորձագետ, արտաքին քաղաքականության հարցերով թուրքական TESEV կենտրոնի ծրագրերի ղեկավար Այբարս Գորջուլուն: «Կարելի է ենթադրել, որ բանակացությունները վերաբերվելու են առևտրին և երեք երկրների միջև անցումային ռեժիմի պարզեցմանը: Կարծում եմ, որ երեք երկրների հանդիպումը չի վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա:
Առաջիկայում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման կետում` Նախիջևանում, կկայանա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը:





