Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ընթանում է արագ տեմպերով: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, ըստ նախնական հաշվարկների, շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ:
Վերականգնվող օդանավակայանը գտնվում է Ստեփանակերտից 10 կմ հեռավորության վրա, Իվանյան գյուղի մերձակայքում:





