Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 9-ին կայացած նիստում, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով բարձրացվում է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ կառավարման արդյունավետությունը խորհրդի ստեղծման միջոցով։ Որոշումն ընդունելու առաջարկն արել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը, հաշվի առնելով ընթացիկ տարվա անբարենպաստ եղանակը և հուլիս-օգոստոս ամիսների երաշտը, Սևանա լճից ջրառի ծավալը 2010թ. ոռոգման շրջանում հունիսի 3-ի 144,5 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել է 168,9 մլն խորանարդ մետր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:





