AM
10 Սեպտեմբեր 2010 - 16:46 AMT

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 14-16-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը:

ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 170 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 105 հարց, միջազգային 28 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 14-16-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: