AM
15 Սեպտեմբեր 2010 - 15:09 AMT

Իրանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կկարգավորվի

Իրանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կկարգավորվի: Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին: «Իրանը միշտ պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ հակամարտության կարգավորմանը»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդում է ISNA-ն: