Ռուսաստանի ու ԱՄՆ պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովի ու Ռոբերտ Գեյթսի Վաշինգտոնում կայացած հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր: Գեյթսն ու Սերդյուկովը խոսել են CHB-3 պայմանագրի վավերացման, Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգի, Աֆղանստանի գծով համագործակցության, իրանական միջուկային սպառնալիքի, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, մասնավորապես, նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին:
ԱՄՆ ՊՆ ղեկավարը անհրաժեշտ է համարում վերականգնել Ղարաբաղում բռնության կանխարգելմանն ուղղված ջանքերը, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կողմերը կարճ քննարկում են ունեցել «վերջերս Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարաձայնությունների» շուրջ:
Ռոբերտ Գեյթսը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել է, որ հարկավոր է պահպանել կրակի դադարեցման մասին 2008թ. համաձայնագրի պահպանումը, որը ձեռք էր բերվել Սարկոզիի միջնորդությամբ: Գեյթսը նշել է, որ Ռուսաստանը պետք է առավել թափանցիկ գործի անջատված տարածաշրջաններում: Ըստ Պենտագոնի ներկայացուցչի, ԱՄՆ-ի կողմից Վրաստանին օգնության հարցն ուղղակիորեն չի քննարկվել, հայտնում է VOA News-ը:





