AM
22 Սեպտեմբեր 2010 - 12:00 AMT

Ղարաբաղի հարցում չի կարելի հույսը դնել երրորդ երկրի վրա

Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում Մոսկվայի հիմնական գործունեությունն ուղղված է աջակցությանը Բաքվին ու Երևանին, որպեսզի նրանք միշտ երկխոսության մեջ լինեն: Այդ մասին հայտարարել է Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Տանեևը: Ըստ նրա, Մոսկվայի համար շահավետ է, որ նրա ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Հայաստանը ապաշրջափակեն սահմանը, տնտեսական հարաբերություններ հաստատեն: Ադրբեջանն ու Հայաստանը իրենք պետք է կարգավորեն հակամարտությունը՝ չակնկալելով երրորդ կողմի օգնությունը: Տանեևն ասել է, որ կարգավորումը երկար ճանապարհ է պահանջում: «Հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Վերջին 20 տարում մենք տեսանք, որ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է: Շրջափակումները ևս խնդրի լուծում չեն: Դա բարդ խնդիր է, իսկ լուծման բաղադրատոմս չկա»,-աել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն: