AM
22 Սեպտեմբեր 2010 - 14:08 AMT

Ռուս պատգամավորը խորհուրդ է տվել Բաքվին ավելի քիչ սխալներ թույլ տալ ղարաբաղյան գործընթացում

Ղարաբաղյան հակամարտության լուծումը կգտնվի ցանկացած տարբերակով, չնայած նրան, որ ԼՂՀ կարգավիճակի հարցը շատ բարդ է: Այդ մասին ասել է ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Մարկովը: «Հակամարտությունը բարդ է, բայց Ռուսաստանը որպես միջնորդ ուրախ կլիներ նրա կարգավորման և Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման համար»,- նշել է պատգամավորը:

Նրա խոսքերով, նույնիսկ Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԳՎ ներկայացրած բանաձևը հատուկ նշանակություն չուներ, քանի որ դա համաշխարհային հանրության աջակցությունը ստանալու Ադրբեջանի հերթական փորձն էր:

Նա նշել է, որ բանակցային գործընթացը չպետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից: