AM
22 Սեպտեմբեր 2010 - 14:55 AMT

XX դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայերը օրինակ են ամերիկյան հասարակության համար

ԱՄՆ կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի համահեղինակ Ադամ Շիֆֆըշնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանն ու ողջ հայ ժողովրդին ՀՀ Անկախության 19-ամյակի առթիվ: «Ճանապարհը դեպի անկախություն բավական դժվարին է, բայց ժամանակը ցույց տվեց, որ XX դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայերը օրինակ են մեր հասարակության համար, որում նրանք նոր մակարդակի են բարձրացրել ոչ միայն Կալիֆոռնիայի, այլև ողջ երկրի տնտեսությունն ու քաղաքականությունը: Երկար տարիներ ես պատիվ եմ ունեցել աշխատելու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջ դնենք Հայոց ցեղասպանության ժխտմանը, վերջ դնենք թուրք-ադրբեջանական շրջափակմանն ու որպեսզի Հայաստանին օգնություն ցուցաբերենք նորմալ առևտրական հարաբերություններ հաստատելու համար: Հանդիսանալով հայ համայնքի բարեկամը` ես պատիվ ունեմ շնորհավորելու նրանց և Հայաստանի կառավարությանն Անկախության օրվա առթիվ»,- ասվում է կոնգրեսական Շիֆֆի ուղերձում: