ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է էնեգետիկ հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի հետ: Հանդիպմանը քննարկվել են հարցեր` կապված ԱՄՆ և Ադրբեջանի համագործակցության հետ էներգետիկայի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում:
Հանդիպմանը մասնակցել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, հաղորդում է ԱզերԹաջ գործակալությունը:





