AM
23 Սեպտեմբեր 2010 - 08:07 AMT

ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:

Նախարար Նալբանդյանի խոսքերով հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: