AM
23 Սեպտեմբեր 2010 - 08:56 AMT

Էդվարդ Նալբանդյանը չի հանդիպելու Ահմեդ Դավութօղլուի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին դիվանագիտական աղբյուրներից, Էդվարդ Նալբանդյանը չի հանդիպելու Ահմեդ Դավութօղլուի հետ: «Եթե կարելի է հանդիպում համարել միմյանց ողջունելը, ապա այո, կհանդիպեն»,-ասել է աղբյուրը՝ հավելեով, որ դեռևս ժամանակացույցի փոփոխման մասին չի հաղորդվել:

Միևնույն ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ներկա չի գտնվել ՍԾՏՀ անդամ երկրների ճաշկերույթին, սակայն հանդիպմանը մասնակցել է: