AM
23 Սեպտեմբեր 2010 - 12:42 AMT

Ինչո՞ւ է ռուս պատգամավորը որոշել, թե ողջ աշխարհը Ղարաբաղի հարցում սատարում է Բաքվին

Միջազգային հասարակական կարծիքը Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմն է: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գործերով Դումայի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին:

«Ողջ աշխարհը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այդ թվում նաև ՌԴ-ն: Ոչ ոք, Ռուսաստանից բացի, չի փորձում կարգավորել ղարաբաղյան հակամարտությույը, որը շահագրգռված է հակամարտության լուծման մեջ, քանի որ երկու կողմերն էլ Մոսկվայի ռազմավարական գործընկերներն են»,-ասել է Օստրովոսկին, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող կարգավորել այդ հակամարտությունը, քանի դեռ Երևանն ու Բաքուն դա չեն ուզում: « Ռուսաստանի նախագահը փորձում է հաշտեցնել հակամարտող կողմերին, դրա մասին են վկայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումներն, որ անցնում են ՌԴ նախաձեռնությամբ: Հայաստանի ազդեցիկ ուժերը երբեք չեն համաձայնվի վերադարձնել Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները: Իր հերթին Բաքուն երբեք չի գնա զիջումների»,-ասել է նա: