Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Դրուցկասի հետ: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իրականացվող աշխատանքների մասին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Ընդունելով Հայաստան այցելելու հրավերը` Հունաստանի արտգործնախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կայցելի այս տարվա ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:





