Սեպտեմբերի 23-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Անկախության օրվա կապակցությամբ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (համալսարան МГИМО) դասախոսությամբ հանդես եկավ ուսանողության համար «ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և հայ-ռուսական հարաբերությունները» թեմայով:
Ողջունելով ներկաներին` դեսպանը նշեց МГИМО-ի ուսանող լինելու բարձր պատիվն ու պատասխանատվությունը, և այն փաստը, որ ԲՈՒՀ-ը հանդիսանում է դարբնոց միջազգային կադրեր պատրաստման գործում:
Իր ելույթում դեսպանը առանձնահատուկ տեղ է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, դրա շուրջ տարվող բանակցությունների և Հայկական կողմի դիրքորոշման պարզաբանման հարցերին:
Հանդիպմանը մասնակցում էին МГИМО-ի կովկասյան հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններ, ԲՈՒՀ-ի դասախոսական կազմը, շուրջ 20 ազգությունների ուսանողներ և Մոսկվայի այլ ԲՈՒՀ-երի հայազգի ներկայացուցիչներ: Դեսպանը պատասխանեց ներկաների կողմից առաջադրված տարաբնույթ և բազմաթիվ հարցերին:





