AM
25 Սեպտեմբեր 2010 - 08:34 AMT

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Գորդոնը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի ԳՎ նորանշանակ նախագահ Ջոզեֆ Դեյսի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի ԳՎ աշխատանքին և 65-րդ նստաշրջանի օրակարգի հարցերին:

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: