AM
27 Սեպտեմբեր 2010 - 10:09 AMT

Արմեն Գևորգյանը Շիրակի մարզում քննարկեց ջրամատակարարման խնդիրները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային այցով եղավ Շիրակի մարզում: Մարզպետ Ա. Գիզիրյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ:

Քննարկվեց նորակառույց «Մուշ 2» թաղամասի ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրը: Հանձնարարվեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի շենքերը շահագործման հանձնվելիս արդեն ապահովված լինեն ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաև KfW-ի վարկային միջոցներով Գյումրիում իրականացվող ջրամատակարարման բարելավման ծրագիրը: Կարևորվեց աշխատանքների ավարտից հետո ճանապարհների վերականգնման խնդիրը:

Անդրադարձ եղավ նաև Աշոցքի տարածաշրջանի համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով զարգացման ծրագրերի իրականացման հնարավորություններին, հաղորդում է տարածքային կառավարության մամլո ծառայությունը: