AM
28 Սեպտեմբեր 2010 - 10:27 AMT

Կապիտոլիումի բլրում կնշեն Արցախի անկախության 19-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 28-ին Կապիտոլիումի բլրում կնշեն Արցախի անկախության 19-րդ տարեդարձը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANСА) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հրավիրված բանախոսը կլինի ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը, Հայաստանի դեսպանատունը, ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը և հայ-ամերիկայն կազմակերպությունները: