AM
1 Հոկտեմբեր 2010 - 11:14 AMT

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչն արդեն տեղադրվել է

Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի իշխանությունները տեղադրել են Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ ընդգծելով, որ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: «Մենք ստացել ենք այդ լուրը մեր աղբյուրներից Վանում»,-ասել է Մելքոնյանը: Հոկտեմբերի 1-ին կղզին փակ է, իսկ հոկտեմբերի 2-ին նախատեսվում է խաչի տեղադրմանը նվիրված միջոցառում, որին կմասնակցեն ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը և Վանի նահանգապետ Մունիր Կարալօղլուն: