AM
3 Հոկտեմբեր 2010 - 10:08 AMT

Արցախի Հանրապետության նախագահը պետական պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տումի գյուղ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող վերջերս վերանորոգված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը նշել է, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացումը հանդիսանում է մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության կարևոր նախապայմաններից մեկը: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ համալիրի վերանորոգումը կատարվել է ժողովրդի հանգանակության, պետական և հասարակական սեկտորների համատեղ ջանքերով, ցույց է տալիս հասարակության բոլոր հատվածների միակամությունն այս կարևոր հարցում:

Այնուհետև Բակո Սահակյանը հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ ազատամարտիկների հանձնել է պետական պարգևներ:

Միջոցառմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: