AM
4 Հոկտեմբեր 2010 - 10:51 AMT

Վրաստանի ԱԳՆ-ն մեղադրում է Ռուսաստանին հայ-վրացական հարաբերություններին վնասելու մեջ

Ռուսաստանը չի կարող բացասաբար ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Նինո Կալանդաձեն, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Երկրների միջև հաճախակի դարձած պաշտոնյաների այցերը վկայում են, որ մեր հարաբերությունները շատ լավ վիճակում են, չնայած նրան, որ մեր հյուսիսային հարևանը փորձում է սեպ խրել մեր հարաբերությունների մեջ: Սակայն այդ փորձերը բացասաբար չեն անդրադառնում հայ-վրացական հարաբերությունների վրա»,-ասել է Վրաստանի ԱԳՆ փոխնախարարը:

Կալանդաձեն գտնում է, որ Հայաստանի ու Վրաստանի միջև շատ սերտ ու ջերմ հարաբերություններ են հաստատվել, իսկ ապագայում նախատեսվում են համատեղ «հետաքրքիր տնտեսական նախագծեր«»: