«Ադրբեջանի ցանկացած ընտրողի մասնակցությունն ընտրություններին բխում է օրենքից, նա կարող է լինել հայ, վրացի, հրեա, թուրք: Զարմանալի ոչինչ չկա»,- հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Պանախովը` արտահայտելով իր կարծիքը Ադրբեջանի Հայերի համագումարի նախագահ Գրիգորի Այվազյանի ցանկության մասին խորհրդարանական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու վերաբերյալ: «Մենք մի պայման ունենք, այդ մարդը պետք է լինի Ադրբեջանի քաղաքացի»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net-ը, Ադրբեջանի հայերի համագումարի նախագահ Գրիգորի Այվազյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հայ փախստականների շահերը ներկայացնող մի շարք կազմակերպությունների նախաձեռնող խումբ առաջադրել է իր թեկնածությունն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում:





