Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-8-ը, կարող է տեղի ունենալ դիտարկման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի կողմից ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին թիվ 1677 բանաձևի կատարման ընթացքը:
Հանձնաժողովի նիստին կմասնակցի նաև ԵԽ-ում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Ակնկալվում է, որ հոկտեմբերի 5-ին զեկույցով հանդես կգա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Հայկական պատվիրակությունն արդեն գտնվում է Ստրասբուրգում:





