AM
5 Հոկտեմբեր 2010 - 10:37 AMT

Ալ-Քաեդան մտադիր է Հյուսիսային Կովկասը «Իսլամական խալիֆայության» մաս դարձնել

Ալ-Քաեդան մտադիր է Հյուսիսային Կովկասը «Իսլամական խալիֆայության» մաս դարձնել, որն ահաբեկիչները պատկերացնում են որպես միասնական իսլամական պետություն Ասիայի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածքում, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ալ-Քաեդայի հիմնական նպատակն է «Իսլամական խալիֆայության» կառուցումը: Գնալով առավել համառ են հնչում այդ տարածաշրջանների մահմեդական ժողովրդներին ուղղված կոչերը՝ տապալել գործող իշխանությունները»,-ասել է Պատրուշևը Սոչիում՝ աշխարհի 44 երկրների ԱԽ ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը:

Ըստ նրա, Ահաբեկչական կառույցների գործունեության գլոբար բնույթը վկայում է նրանց կազմակերպվածության բարձր մակարդակի մասին՝ միասնական ղեկավար մարմիններով: Օրինակ, Ալ-Քաեդան արդեն իսկ վերածվել է մի շարժման, որը գաղափարախոսական հենքի վրա ինքնուրույն օղակներ ունի ամբողջ աշխարհում, ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: