AM
6 Հոկտեմբեր 2010 - 09:15 AMT

Ադրբեջանի իշխանությունները կրկին արգելել են թուրքական դրոշներ կախել

Ադրբեջանում կրկին արգելել են թուրքական դրոշը: Այդ մասին որոշումն ընդունվել է իշխանության վերին օղակներում, սակայն պաշտոնական Բաքուն չի մեկնաբանում թուրքական դրոշը կախելու արգելքը, գրում է թուրքական Vatan թերթը:

Ցյուրիխում անցյալ տարվա հոկտեմբերին հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումից հետո Բաքուն հանել էր բոլոր թուրքական դրոշները: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումից հետո Թուրքիայի դրոշները կրկին հայտնվեցին Ադրբեջանում: