AM
6 Հոկտեմբեր 2010 - 09:35 AMT

Թուրքիայում առաջարկել են բացել Սբ Սոֆիայի տաճարը աշխատանքային օրերին մահմեդականների համար, իսկ կիրակի օրերին՝ քրիստոնյաների

Ստամբուլում վեճ է առաջացել կրոնի գծով բաժնի պատասխանատու պաշտոնյաներից մեկի առաջարկի շուրջ: Նա առաջարկել է թույլ տալ մահմեդականներին այցելել Սբ Սոֆիայի տաճար աշխատանքային օրերին, իսկ քրիստոնյաներին՝ կիրակի օրերը, Zaman-ի վրա հղումով հայտնում է KIPA գործակալությունը:

Հինավուրց քրիստոնեական տաճարը կիսով չափ մեջիթի վերածելու այդ փոխզիջումային որոշումն, այնուամենայնիվ, հազիվ թե նպաստի վեճերի դադարեցմանը: Եվ, այնուամենայնիվ, թուրք պաշտոնյաի առաջարկը նորարաություն է թվում վերջերս հնչած այն հայտարարությունների ֆոնի վրա, թե Սուրբ Սոֆիայի թանգարանի կարգավիճակը անբեկանելի է և չի կարող վերանայվել ոչ մի պարագայում, գրում է «Սեդմիցա.ռու»-ն: