AM
7 Հոկտեմբեր 2010 - 11:40 AMT

Արցախում քննարկում են դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Երկրի ղեկավարն ընդգծել է բարեփոխումների շարունակական իրականացման կարեւորությունը՝ հատուկ նշելով շահագրգիռ մարմինների կողմից համագործակցության բարձր աստիճանի պահպանման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: