Թուրքիան և ՆԱՏՕ-ն չեն կարողացել պայմանավորվել ԵՄ-ՆԱՏՕ համատեղ գագաթաժողովի անցկացման համար Անկարայի վետոն հանելու վերաբերյալ: Անկարան գտնում է, որ քանի Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը չի փոխել իր վերաբերմունքը Կիպրոսի խնդրի կարգավորման հարցում, նման գագաթաժողովի անցկացումն անհնար է: Նախօրեին այդ թեման հիմնականն էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի բանակցություններում: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին այնուամենայնիվ հաջողվեց պայմանավորվել Անկարայի հետ այն հարցում, որ Թուրքիան կակտիվացնի աջակցությունը Դաշինքին Աֆղանստանում, գրում է թուրքական Yeni Safak-ը:





