AM
11 Հոկտեմբեր 2010 - 05:03 AMT

Թուրքերն անցել են հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետի հատվածում

«Հզոր Թուրքիա» կուսակցության երիտասարդական թևը կուսակցության նախագահ Թունա Բեկլևիչի, փոխնախագահ Բեյբարս Օրսեկի և Կարսում կուսակցության բաժանմունքի ղեկավար Դունդար Գյուլտեկինի գլխավորությամբ անցել են հայ-թուրքական սահմանն Ախուրյան գետի մոտ:

Բեկլևիչի խոսքերով, եթե մինչև 2011-ը թուրքական սահմանը չբացվի, նույն ճանապարհով հայ և թուրք երիտասարդության 1000 ներկայացուցիչներ կհատեն սահմանը: «Մենք պահանջում ենք երկու երկրների կառավարություններից դրական պատասխան սահմանը բացելու վերաբերյալ»,- ասել է նա, հաղորդում է CIHAN թուրքական գործակալությունը: