AM
13 Հոկտեմբեր 2010 - 13:42 AMT

Հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային արհմիությունում

Այսօր ՀՀ Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային արհմիության նախաձեռնությամբ ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի և հարկային տեսչության պատասխանատու մասնագետների հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էին Ճյուղային արհմիության անդամ բանկերի գլխավոր հաշվապահները, այլ պատասխանատու աշխատակիցները: Պարոն Ալավերդյանը և ՀՀ պետեկամուտների կոմիտեի մասնագետները ներկայացրեցին հարկային դաշտի փոփոխությունները, «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխությունները, կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը, պարզաբանումներ տվեցին և պատասխանեցին հետաքրքրող հարցերին: