«Տարածքային փոխզիջումն անգամ քննարկման առարկա չէ, Ղարաբաղը ռեզինից չէ, որպեսզի փոքրանա»,- հայտնել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ն չի սպառել իրեն և շատ մեծ աշխատանք է կատարում: «Բանակցությունները շատ դժվար են ընթանում, բայց միջնորդները փորձում են շփման կետեր գտնել դրանց շարունակման համար: Իսկ ահա պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Արցախի ու Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիր կնքվի»,- ընդգծել է Հակոբյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից:





