AM
16 Հոկտեմբեր 2010 - 06:42 AMT

ANCA-ն սատարում է սենատոր Բարբարա Բոքսերի թեկնածությանը առաջիկա ընտրություններում

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն (ANCA) այսօր հայտարարել է, որ աջակցում է սենատոր Բարբարա Բոքսերին Կալիֆորնիա նահանգից ԱՄՆ Սենատի ընտրություններում: Ինչպես նշել է ANCA-ի խորհրդի անդամ Աիդա Դիմեջյանը, Բոքսերը միշտ սատարել է ԱՄՆ հայ համայնքին: «Նա միշտ մեր կողքին է եղել, իսկ ընտրությունների օրը մենք կլինենք նրա կողքին»,-ասել է Աիդա Դիմեջյանը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, Կալիֆորնիայի հայերը մոբիլիզացրել են իրենց ուժերը՝ աջակցելու համար Բոքսերի թեկնածությանը ընտրություններում: