Վաշինգտոնում իր աշխատանքն է սկսել 29-րդ Թուրք-ամերիկյան խորհուրդը (АТС): Համաժողովի աշխատանքներին մասնակցում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, թուրք նախարարներ Ալի Բաբաջանը, Զաֆեր Չաղլաիանը, քաղաքական գործիչներ, փորձագետներ:
Նիստերի ընթացքում կքննարկվեն պաշտպանության, առևտրի, տեխնոլոգիաների ու էներգետիկայի ոլորտների մի շարք խնդիրներ:
АТС խորհրդաժողովը, որը պետք է կայանար ընթացիկ տարվա ապրիլին, հետաձգվել է Թուրքիայի որոշմամբ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում ընդունված 252 բանաձևի պատճառով, հաղորդում է World Bulletin-ը:
Ամեն տարի թուրք-ամերիկյան խորհրդաժողովն անց է կացվում արդեն 30 տարի շարունակ:





