Թուրքիան պետք է փոխհատուցում վճարի 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունից արտագաղթած բուլղարացիներին՝ հասցված նյութական վնասի համար: Այդ մասին հայտարարել է առանց պորտֆելի նախարար Բոժիդար Դիմիտրովը: «800 հազար բուլղարացի փախստականների գույքի դիմաց Թուրքիան պետք է փոխհատուցում վճարի նրանց ժառանգներին»,-հայտարարել է Դիմիտրովը՝ ընդգծելով, որ իրենց մոտ է գտնվում օսմանյան արխիվների գրեթե կեսը: Ըստ Դիմիտրովի, Թուրքիայից պահանջվող փոխհատուցումը կկազմի 20 մլրդ դոլար: Նա ընդգծել է նաև, որ դա այն գինն է, որի դիմաց Բուլղարիան կաջակցի Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու հարցում, հաղորդում է TRT թուրքական հեռուստաալիքը:





