AM
19 Հոկտեմբեր 2010 - 13:35 AMT

Բաքուն պայման է դնում «եղբայրական ժողովրդին»՝ չեղյալ հայտարարելով մուտքի արտոնագրերի պարզեցված ռեժիմը

Բաքուն որոշում է կայացրել Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի պարզեցված ռեժիմից հրաժարվելու մասին: Սակայն, միևնույն ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բանակցություներ են գնում վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է Internethaber-ը, այսուհետ Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանա առանց մուտքի արտոնագրի մեկնել Ադրբեջան: Նախկինում Թուրքիայի քաղաքացիները այցելում էին Ադրբեջան առանց մուտքի արտոնագրի, իսկ արտոնագիրը ստանում էին օդանավակայանում:

Թուրքական ԶԼՄ-ները այս տեղեկատվությունը «շոկային» են համարում Անկարայի համար և ընդգծում են, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ երկու «եղբայրական ժողովրդների» հարաբերությունների վրա: