Եվրոպային անհրաժեշտ է ակտիվանալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է պետնախարար և Եվրոպայի հարցերով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Դևիդ Լիդինգթոնը: Բրիտանացի նախարարը Բաքվում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն առաջացնում է ԵՄ լուրջ անհանգստությունը:
«Եվրոպական երկրները մտահոգված են զինված միջադեպերով, որոնք վերջին ժամանակները տեղ են գտնում զորքերի շփման գծում: Մեծ Բրիտանիան նախիկինի նման պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը հակամարտության լուծման գործում»,- ասել է նա:
Միաժամանակ նախարարը կարծում է, որ ԵՄ-ն կարող է ավելի հստակ որոշել, թե հատկապես ինչով կարող է օգնել Ադրբեջանին և Հայաստանին արդեն հակամարտության վերջնական լուծմանը հասնելուց հետո, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:





