Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 22-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2010 թ. դրամավարկային քաղաքականության չորրորդ եռամսյակի ծրագիրը:
Խորհուրդը հաստատեց նաև ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված միջազգային «Ծաղիկների գեղեցկությունը» հուշադրամների շարքի «Արոսենի հայաստանյան» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:





