AM
22 Հոկտեմբեր 2010 - 16:56 AMT

Հոկտեմբերի 25-27-ին Երևանում տեղի կունենա «Մարդու առողջությունը» X ազգային գիտաբժշկական կոնգրեսը

2010 թ. հոկտեմբերի 25-27-ին ՀՀ ԱՆ ակադ. Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի կունենա

«Մարդու առողջությունը» X ազգային գիտաբժշկական կոնգրեսը: Այս տարի կոնգրեսն ընթանում է «Հայաստան-Ռուսաստան – բժշկությունն առանց սահմանների. նոր հորիզոններ» խորագրի ներքո:

Կոնգրեսի աշխատանքի ընթացքում կներկայացվեն 20 զեկուցում, տպագրվել է ժողովածու, որտեղ ընդգրկված է 156 գիտական աշխատանք:

Մոսկվայից կոնգրեսին մասնակցելու նպատակով ժամանել են մի շարք գործընկերներ, որոնց թվում` Վիշնևսկու անվ. Վիրաբուժության ինստիտուտի բաժնի վարիչ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Առնոլդ Ադամյանը և Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնի բաժնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ադամյանը և ուրիշներ:

Կոնգրեսի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, Ռուսաստանի հայերի միությունը, Հասարակական առողջության հայկական ասոցիացիան և «Մարդու առողջությունը» մարդասիրական հիմնադրամը: