AM
26 Հոկտեմբեր 2010 - 05:15 AMT

PanARMENIAN.Net-ը ներկայացնում է Հայաստանը Թեհրանում ընթացող մամուլի 17-րդ միջազգային ցուցահանդեսում

Հոկտեմբերի 25-ին Թեհրանում բացվել է մամուլի ու լրատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդեսը: Այս տարի Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով՝ երկիրը ներկայացնում են PanARMENIAN.Net-ն ու «Ազգ» օրաթերթը: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի շուրջ 40 երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Վրաստանը:

Բացման արարողությանը հանդես է եկել Իրանի մշակույթի ու իսլամական քարոզչության նախարար Մուհամմեդ Հուսեյնին, որը հաջողություն է ցանկացել մասնակիցներին՝ նշելով, որ այն լավ հնարավարություն է տարբեր երկների ԶԼՄ-ների համար ծանոթանալ Իրանի ու այլ պետությունների մամուլին ու լրատվական գործակալություններին:

Ցուցահանդես-փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը: Ակնկալվում է, որ ցուցահանդես կայցելեն Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև այդ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին: