AM
26 Հոկտեմբեր 2010 - 16:12 AMT

Ադրբեջանական դիրքերից Արցախի Պաշտպանության բանակի ուղղությամբ հրաձգության արդյունքում 20-ամյա ժամկետային զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով 16.45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան` Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքային զինծառայող, 1990թ. ծնված Հարութ Աշոտի Գրիգորյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Արցախի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, Հարութ Գրիգորյանը ժամկետային զինծառայության էր զորակոչվել Ստեփանակերտ քաղաքից: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: