AM
27 Հոկտեմբեր 2010 - 13:19 AMT

Աստրախանում սկսվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը

Աստրախանում սկսվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի ու Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը: Ըստ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովայի, հարկավոր չէ հանդիպումից սենսացիա ակնկալել: «Հանդիպման ընթացքում հերթական անգամ ղարաբաղյան հակամարտության կողմերը կճշտեն դիրքորոշումները»,-ասել է Տիմակովան լրագրողներին, հայտնում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը:

Սա երեք երկրների նախագահների արդեն երրորդ հանդիպումն է եռակողմ ձևաչափով: Վերջին անգամ նախագահները հանդիպել են ընթացիկ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում: Նախկինում նույն ձևաչափով նախագահները հանդիպել են 2010-ի հունվարին Սոչիում: